News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի ցանկանում պատերազմ Օմանի ծոցում, հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Գեն Շուանը՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել այդ ջրերում նավթային տանկերների վրա հարձակումից հետո, ինչպես նաեւ երկխոսելու տարաձայնությունները կարգավորելու համար, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Չինաստանը խիստ մտահոգված է լարվածության աճով: «Ոչ ոք չի ցանկանում դառնալ Պարսից ծոցում պատերազմի ականատես: Դա չի բխում որեւէ մեկի շահերից»,-ասել է նա՝ հավելելով, որ Չինաստանը հույս ունի, որ բոլոր կողմերը կկարողանան լուծել անհամաձայնությունները երկխոսության ճանապարհով:

«Մենք հույս ունենք, որ համապատասխան բոլոր կողմերը հանգստություն կպահպանեն եւ զսպվածություն կցուցաբերեն լարվածության հետագա աճը կանխելու համար, եւ ակնկալում ենք, որ կողմերը կկարողանան համատեղ ուժերով ապահովել համապատասխան ջրերում նավարկության անվտանգությունը եւ տարածաշրջանում խաղաղությունն ու կայությունը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օմանի ծոցում հարձակում էին գործել Front Altair եւ Kokuka Courageous նավթային տանկերների վրա: Որոշ տվյալներով՝ տեղի էր ունեցել տորպեդային գրոհ, որի հետեւանքով նավերում որոտացել էր պայթյուն եւ բռնկվել հրդեհ, սակայն դրա պաշտոնական հաստատումը չկա: Front Altair-ի անձնակազմի անդամները տարհանվել են Իրան: Ճապոնական տրանսպորտային ընկերության կողմից վարձակալված Kokuka Courageous-ի նավաստիները գտնվում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Bainbridge հակահրթիռային կործանիչում: ԱՄՆ-ը մեղադրել էր տեղի ունեցածում Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ