News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ շտապում է համաձայնագիր կնքել Հյուսիսային Կորեայի հետ մի քանի օր անց, երբ հայտարարել էր, որ նամակ է ստացել Փհենյանի առաջնորդ Կիմ Չեն Ընից:

FoxNews-ին տված հարցազրույցում պատասխանելով Հյուսիսային Կորեայի կողմից պատժամիջոցները խախտելու մասին հարցին՝ Թրամփը նշել է, որ «բոլորը փորձում են խախտել պատժամիջոցները»՝ հավելելով, որ պատամիջոցները վնաս են հասցնում Հյուսիսային Կորեային եւ որ Միացյալ Նահանգները շարունակում են սահմանել դրանք:

Նշենք, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ բանակցությունները հայտնվել էին փակուղու մեջ Հանոյում երկու առաջնորդների միջեւ համաժողովի ձախողումից հետո այս տարվա փետրվարին: Կողմերին չէր հաջողվել հաղթահարել տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ, եւ Թրամփը լքել էր բանակցությունները ժամանակից շուտ: Մայիսին Փհենյանն անցկացրել է բալիստիկ հրթիռների երկու փորձարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ