News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հունիսի 14-ին Երեւանում «Ռենեսանս» ռեստորանային համալիրում, որը տեղակայված է Էրեբունի օդանավակայանի հարեւանությամբ, տեղի է ունեցել ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովին «Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու» կոչումը շնորհելու արարողությունը, հաղորդում է Լուրեր Հայաստանից- NEWS.am-ի թղթակիցը:

Պետրովին այդ կոչումը շնորհել է անձամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանը տվել է գնդապետին նաեւ մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Կոպիրկինը բարձր է գնահատել գնդապետ Պետրովի պրոֆեսիոնալիզմն ու արժանիքները՝ նշելով, որ նրան հատկապես հաճելի էր շնորհել այդ կոչումը Հայաստանում: «Այստեղ ռուսական զինված ուժերի ներկայությունը ոչ միայն Ռուսաստանի ուժի վառ դրսեւորումն է, այլ նաեւ այն դերի արտահայտումն է, որը Ռուսաստանն ու իր զինված ուժերը կատարում են մոլորակում անվտանգության եւ խաղաղության ապահովման գործում, ինչպես նաեւ եղբայրական հայ ժողովրդի հետ հարաբերոթյունների զարգացման հարցում, որոնք կշարունակեն լինել մեր երկրների, ժողովուրդների անվտանգության երաշխավոր»,-ընդգծել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ