News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում արգելել են գովազդում կիրառել դժբախտ ամուսինների կամ տնային տնտեսությամբ ծանրաբեռնված մայրերի կերպարները գենդերային կարծրատիպերի դեմ պայքարի շրջանակներում, հաղորդում է AP-ը:

Հունիսի 14-ից սկսած՝ գովազդը չպետք է ներառի գենդերային կարծրատիպեր, որոնք կարող են վնաս հասցնել կամ դառնալ հանցագործության պատճառ:

Որպես օրինակ կարող են ծառայել տղամարդկանց նկարները, որոնք փորձում են կատարել պարզ տնային գործեր, կամ գովազդը, որում ասվում է, որ կանայք կրում են ամբողջ պատասխանատվությունը սնունդ պատրաստելու եւ տան մաքրությունն ապահովելու համար:

Բողոքները կուսումնասիրվեն Գովազդի չափորոշիչների հարցով վարչության կողմից: Բրիտանական հեռարձակողները պարտավոր են պահպանել այդ պայմանը: Իշխանությունները հայտարարում են, որ դրա նպատակն այն չէ, որ արգելվեն բոլոր գենդերային կարծրատիպերը, այլ վնասակար կարծրատիպերը հեռացնել է:

«Այլ կերպ ասած՝ մենք գտնում ենք, որ գովազդում որոշ պատկերներ ժամանակի ընթացքում կարող են որոշակի դեր խաղալ մարդկանց պոտենցիալի սահմանափակման հարցում»,-հայտարարել է Գովազդի չափորոշիչների հարցով վարչության տնօրեն Գայ Պարկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ