News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը այսօր՝ հունիսի 14-ին, դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից օրենքով ամրագրված էթիկայի կանոնների խախտման կապակցությամբ վարույթ հարուցելու և իր նկատմամբ Լևոն Յոլյանի կողմից կատարվող ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը։

Նշենք, որ ավելի վաղ նա կրկին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Հաշվեքննիչ պալատի նախագահի հետ ծագած խնդրի մասին. «Անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով՝ սույնով պաշտոնապես հայտարարում եմ, որ դատարանում և այլ պատկան մարմիններում բողոքարկել եմ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից արդեն տևական ժամանակ իմ նկատմամբ կամայական և առանց որևէ չափորոշիչների իրականացվող փաստացի կատարվող մեծածավալ աշխատանքիս դիմաց դրամական պարգևատրումներ չտալու ոչ իրավաչափ գործողությունները: Իրազեկում եմ նաև, որ Հայցադիմումս ստանալուն պես, Լևոն Յոլյանի կողմից անհապաղ սկսվել է Հաշվեքննիչ պալատում կառուցվածքային փոփոխությունների իրականացման գործընթաց, ինչի նպատակը ոչ թե Սահմանադրությամբ և օրենքով Հաշվեքննիչ պալատին վերապահված լիազորությունների կամ գործառույթների իրականացման արդյունավետության բաձրացումն է, այլ՝ միայն Իրավաբանական վարչության պետի իմ զբաղեցրած հաստիքը կրճատելը, ինձ ապօրինաբար աշխատանքից ազատելը և այդպիսով իսկ լռեցնելը, ինչն անշուշտ իմ կողմից նույնպես կբողոքարկվի բոլոր ատյաններում... Հ.գ. հավատացած եմ, որ շուրջ 20 տարվա, որից 11 տարին միայն Իրավաբանական վարչության պետի, աշխատանքային ստաժ ունեցող պետական ծառայողն այլևս պաշտպանված է Հայաստանի Հանրապետությունում իր հանդեպ կատարվող բոլոր տեսակի ոտնձգություններից և իրավազուրկ գործողություններից, անկախ այն բանից, թե դրանք ինչ չափի բարձրաստիճան պաշտոնատարի կողմից են կատարվում»։

Տպել
Ամենաշատ