News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Թուրքիային դադարել անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Այդ մասին հայտարարությունը նա արել է Մալտայում ԵՄ-ի միջերկրածովյան երկրների գագաթնաժողովի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք լիովին համաձայն ենք Կիպրոսի հետ եւ սատարում ենք Կիպրոսի ինքնիշխանությունը: Թուրքիան պետք է դադարեցնի իր անօրինական գործողությունները: Եվրամիությունը մտադիր չէ թուլություն ցուցաբերել այդ հարցում»,-ընդգծել է նա:

Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են բնական գազի խոշոր հանքավայրեր: Անկարան վիճարկել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները եւ ուղարկել այնտեղ «Ֆաթիհ» հորատման նավը: Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի 4 ամիս՝ մինչեւ սեպտեմբերի 3-ը:

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել ծագումով թուրք կիպրացիների իրավունքները հանքավայրերի համար, ՝այդ թվում՝ զինված ուժերի միջոցով: Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները որոշում էին կայացրել ձերբակալել թուրքական հորատման «Ֆաթիհ» նավի անձնակազմին: Ձերբակալությունը սպառնում է 25 մարդու՝ նավի անձնակազմին եւ թուրք աշխատակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել