News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կա մարդկանց մի փոքր խումբ, որը որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին։ Այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Նրանք, ովքեր թիրախավորում են ԱԱԾ-ին, ովքեր բացասական բաներ են խոսում ԱԱԾ-ի մասին, հաճախ ակհայտ կեղծ տեղեկություններ են տարածում ԱԱԾ-ի և իմ մասին, այդ մարդիկ, որոնք զբաղվում են նմանօրինակ գործունեությամբ, ուղղակի պետք է նաեւ հաշվի առնեն եւ նկատի ունենան, որ եթե իրենք գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են և ինչ-ինչ նպատակներով թիրախավում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն, ելնելով իր առանձնահատկություններից, դրա մասին իմանում է, ուղղակի մենք չենք բարձրաձայնում, թե որտեղից են ուղղորդվում այդ քննադատությունները»,- ասել է նա:

Հարցին, թե 2 մլն մարդն ում հետ հանդիպում է՝ գիտե՞ք նրանց, Վանեցյանը պատասխանել է․ «Այդ 2 մլն մարդը շատ լավ է վերաբերվում ու դրական է գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը, բայց կա փոքր մարդկանց խումբ, շատ փոքր մարդկանց խումբ, որն այսօր որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով իրենց ձեռնտու չէ, որպեսզի ԱԱԾ-ն երկրում ունենա նման հեղինակություն, նման վստահության արժանանա հասարակության կողմից, եւ ժողովուրդը հավատա ԱԱԾ-ին»:

Նա նաեւ նշել է, որ առողջ քննադատությունը միշտ լսում են, ընդունում են եւ քայլեր են ձեռնարկում «եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել, բայց այն կեղծ, ստահոդ լուրերը, որ տարածվում են ԱԱԾ-ի մասին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, անընդունելի են, որովհետեւ այն խմբերը, որոնք փորձում են ԱԱԾ-ն թուլացնել, խարխլում են պետության հիմքերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ