News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ոչ թե գաղտնալսման բովանդակությունից, այլ փաստից է ամաչում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, նա ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Շատ ցավալի է, որ նման դեպք տեղի ունեցավ, եւ ուզում եմ ասել, որ ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես շատ ծանր եմ տանում եւ ամաչում եմ գաղտնալսման փաստից։ Բայց եթե օբյեկտիվ եւ սթափ նայենք այդ ամենին, տեխնիկայի զարգացման պարագայում նման դեպքերը բացառել ուղղակի անհնարին է։ Աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարներից սկսած վերջացրած մյուսներով՝ նմանատիպ պատմության մեջ հայտնվել են, եւ մենք այսօր փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքերն այլեւս բացառենք»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Իսկ գործի մանրամասներին, ասել է, տեղյակ չէ, քանի որ այն նաեւ իրեն է վերաբերում, եւ փորձում է զերծ մնալ գործի դետալներին տեղեկանալուց։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ