News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունն իրականացրել է  Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման արարողությունը, և այն սկսել է իր ուղևորությունը դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամլո ծառայություն

Երևան-Վան թռիչքով հայկական պատվիրակությունը ժամանել է Վան: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել են Վանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները:

Վանի քաղաքապետ Բեդիա Էրթանը նշել է, որ մարզական, զբոսաշրջային և մշակութային կապերի զարգացմանը կարող են նպաստել համահայկական խաղերը, որոնք համախմբում են աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում ապրող հայերին:

Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն մտահղացում ունի՝ հաջորդ համահայկական խաղերը կազմակերպել Վանում և Երևանում:

Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենի հետ հանդիպման ժամանակ Իշխան Զաքարյանը քննարկման է դրել համահայկական խաղերի ծրագրով Գյումրի-Կարս քաղաքներում միջոցառումներ անցկացնելու գաղափարը:

Իգդիրի քաղաքապետ Յաշար Աքքուշը, ընդունելով հայկական պատվիրակությանը, ցանկություն է հայտնել, որ սահմանը բացվի, ու հենց նման մարզական խաղերի միջոցով տարբեր բնագավառներում բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն:

Սփյուռքի ջահը վառվել է Մուսան լեռան ստորոտում:

Հայաստանի և Արցախի պետական դրոշների ներքո՝ Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ, Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի աղոթքով վառվել է ամառային 7-րդ խաղերի ջահը:

Այնուհետեւ ջահը հասել է Մուսա լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը:

Մուշում պատվիրակությանը ընդունել է քաղաքապետ Ֆեյաթ Ասյան։

Վանի, Մուշի, Իգդիրի և Կարսի քաղաքապետները ընդունել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերը՝ մասնակցելու ամառային 7-րդ խաղերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ