News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերության հանգուցյալ համահիմնադիր Փոլ Ալենի Vulcan հոլդինգային ընկերությունը նախատեսում է 400 մլն դոլարով վաճառել նախագիծը, որը կապված է աշխարհում ամենամեծ տանող օդանավ Stratolaunch-ի հետ, հայտնում է CNBC հեռուստաալիքը:

Stratolaunch նախագծի տանող օդանավը նախատեսված է 9,1 հազար մետր բարձրությունից հրթիռներն ուղեծիր արձակելու համար: Սկզբում Stratolaunch Systems վենչուրային աերոտիեզերական ընկերությունը նախատեսում է արձակել Pegasus XL թեւավոր հրթիռը, որը նախատեսված է ցածր մերձերկրային ուղեծիր կոմերցիոն արբանյակների արձակման համար: Ապագայում օդանավը կարող է տանել մինչեւ 3 հրթիռ:

Ապրիլի կեսին Stratolaunch-ն իրականացրել է իր առաջին թռիչքը: Այն տեւել է 2,5 ժամ ավելի քան 5 կմ բարձրությամբ՝ ժամում 304 կմ առավելագույն արագությամբ: Առաջին թռիչքի շրջանակում օդաչուները գնահատել են թռիչքա-տեխնիկական բնութագրերը:

Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ գնի մեջ է մտնում օդանավը տնօրինելու իրավունքը, մտավոր սեփականությունը եւ նախագծի հետ կապված ենթակառուցվածքը:

Աղբյուրները հայտնել են, որ ընկերությունը դիմել է բրիտանացի բիզնեսմեն Ռիչարդ Բրենսոնին՝ նախագիծը Virgin Group կոնգլոմերատին վաճառելու հարցով, սակայն միլիարդատերն իբր ի պատասխան նախագծի իրավունքի համար առաջարկել է խորհրդանշական 1 դոլար:

Հեռուստաալիքը հավելում է, որ ո՛չ Stratolaunch-ը, ո՛չ Vulcan-ը վաճառքի մասին տեղեկությունները չեն մեկնաբանել, սակայն ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ օդանավը շահագործման համար պատրաստ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ