News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բեռլինի կենտրոնում հայտնաբերված Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբի վնասազերծման հետ կապված մոտ 3 հազար մարդիկ ստիպված էին իրենց տները լքել, հայտնում է RBB ռադիոհեռուստաընկերությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ ցերեկը Երկրորդ աշխարհամարտի տարիների 100-կիլոգրամանոց ամերիկյան ռումբը գտել են Բեռլինի կենտրոնական հատվածում Ալեքսանդերպլացից ոչ հեռու շինարարական աշխատանքների ժամանակ:

RBB-ն հաղորդում է, որ մոտ 3 հազար բնակիչներ ստիպված են իրենց տները լքել: Գտածոյի վայրից 300 մետր շառավղով շրջապատված տարածքում է տեղակայված նաեւ ծերանոց: Տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է: Կեսգիշերից հետո, երբ բնակիչների տարհանումն ավարտվել է, սկսվել է վնասազերծման գործողությունը:

Տեղական ժամանակով մոտ 01:45-ին ոստիկանությունից հայտնել են գործողության հաջող ավարտի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ