News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից Սառա Սանդերսի հեռանալու մասին անսպասելի լուրը թեժ վեճեր է առաջացրել այն մասին, թե նրան ով կփոխարինի այդ պատասխանատու պաշտոնում, հայտնում է Fox News-ը:

Ինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստաալիքին հայտնել է,որ այս պաշտոնի համար մեծ թվով թեկնածուներ կան:

«Մեծ թվով մարդիկ կան, որոնք այն (պաշտոնը) ցանկանում են, մեծ թվով հրաշալի մարդիկ, եւ երբեմն նրանք այնքան շատ են, որ դա էլ ավելի դժվարացնում»,- ասել է Թրամփը «Fox & Friends» ծրագրի ժամանակ:

Սպիտակ տան աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ մամուլի քարտուղարի պաշտոնում վարչակազմը քննարկում է երեք թեկնածություն՝ մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Հիդլիի, Պետքարտուղարության նախկին մամուլի քարտուղար Հիզեր Նաուերթի եւ առաջին տիկին Մելանյա Թրամփի խորհրդական Սթեֆանի Գրիշեմի:

Նշվում է, որ Հիդլին հոյակապ հարաբերություններ ունի Սառա Սանդերսի հետ եւ անցյալում աշխատել է նրա հոր Մայք Հաքաբիի նախընտրական շտաբում: Հիմա նա Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալն է:

Նաուերթը, որը անցյալում Fox News հեռուստաալիքի լրագրող էր, եղել է Պետքարտուղարության մամուլի քարտուղարը: Այնուհետեւ ԱՄՆ նախագահը նրա թեկնածությունն առաջադրել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում, սակայն Նաուերթն ավելի ուշ այս պաշտոնից հրաժարվել էր:

Գրիշեմը առաջին տիկին Մելանյա Թրամփի գլխավոր խորհրդականն է եւ մամուլի քարտուղարը: Նրան երաշխավորել են որպես խիստ, խելացի մարդ, որը վայելում է Թրամփի ընտանիքի վստահությունը:

Երբ ԱՄՆ նախագահին հարցրել են, թե ինչ կարծիքի է Գրիշեմի թեկնածության մասին, Թրամփը հայտարարել է. «Սթեֆանին ցնցող է»:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնի մյուս թեկնածուների թվում դիտարկվում են նաեւ ֆինանսների նախարարության  նախկին մամուլի քարտուղար Թոնի Սայեքը եւ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ