News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Միսս Մոսկվա 2015» Օքսանա Վոյեվոդինան առաջին անգամ ցույց է տվել որդուն, որի հայրը Մալայզիայի նախկին թագավոր Մուհամմեդ V Ֆարիսն է: Նա լուսանկարը հրապարակել է Instagram-ում, փոխանցում է «Լենտան»:

«Մեր կյանքը փոխվել է այս փոքրիկ մարդու հայտնվելով, որն աշխարհ է եկել սեր պարգեւելու եւ սիրված լինելու համար»,- գրել է երիտասարդ մայրիկը՝ հավելելով, որ իր կյանքի իմաստն են դարձել երեխաները եւ ընտանիքը: Վոյեվոդինան այս գրառումը կատարել է 3 լեզվով՝ մալայերեն, անգլերեն եւ ռուսերեն:

Առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 21-ին: «Ես ամուսնուս շնորհակալ եմ մեր որդու համար: Հիմա մենք երեքն ենք: Շնորհակալություն, որ ընտրել է մեր ընտանիքը, Թեկու Իսմայիլ Լեոն Պետրա Բին Տենկու Մուհամմեդ V Ֆարիս Պետրա»,- գրել է նա:

«Միսս Մոսկվան» Մալայզիայի թագավորի հետ ամուսնացել է 2018 թվականի նոյեմբերին: Նա իսլամ է ընդունել, ինչպես նաեւ փոխել է անունը Ռիհանա Պետրայի: Հունվարին նրա ամուսինը գահից հրաժարվել է՝ պահպանելով միայն Կելանտանի սուլթանի տիտղոսը: Սա Մալայզիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ միապետը ժամկետից վաղ կառավարումից հրաժարվում է: Նրա լիազորությունները լրանում էին 2021 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել