News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կանադայի իշխանությունները դատապարտում են Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումը եւ մտահոգված են դրան հաջորդած տարածաշրջանային իրադրության սրմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կանադայի ԱԳՆ հայտարարությունը:

«Կանադայի կառավարությունը դատապարտում է Օմանի ծոցում լցանավերի վրա վեջերս կատարված հարձակումը,- հայտարարել են ԱԳՆ-ից: - Քաղաքացիական նավերի վրա այս հարձակումները հարուցում են Կանադայի եւ մեր մեծ թվով միջազգային գործընկերների մտահոգությունը»: ԱԳՆ-ից ընդգծել են, որ Օտտավան նաեւ «խորապես մտահոգված է առանց այն էլ լարված տարածաշրջանում իրադրության հետագա սրմամբ»:

Գերատեսչությունից հավելել են, որ Կանադայի իշխանությունները ուշադիր հետեւում են իրավիճակի զարգացմանը եւ մշտական կապ պահպանում իրենց միջազգային գործընկերների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ