News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Երևանի փողոցներում առյուծ է զբոսնում: Այս մասին հաղորդում է Econews.am-ը: 

«Ժող ջան, երեկ Զեյթունում ազատ ֆռֆռացող կորյուն (առյուծի ձագ) եմ տեսել։ Էս ինչ թեմա ա՞: Տեղեկություն կա՞»,- այս մասին համացանցում գրել է կենդանասեր Արեգ Գինոսյանը: 

Կայքի տեղեկությունների համաձայն կենդանին պահվում է Ուլնեցի-Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում (հավանաբար՝ «Կերամա Մարացի» խանութի հետնամասում): Կենդանուն «պահում» է Անդրանիկ անունով քաղաքացի: 

Մենք կապ հաստատեցինք նաև Անդրանիկի հետ, որն ասաց. «Ի՞նչ խնդիր կա, ասենք կենդանի ա, հա իմ մոտ ա, ի՞նչ կա, ի՞նչ խնդիր կա դրա մեջ: Սաղ Հայաստանում պահող շատ կա, տենց բոլորին հարցնում եք, հա՞: Հա՛, ես պահում եմ ու նորմալ պահում, ի՞նչ խնդիր կա չեմ հասկանում: Ազատը ո՞րն ա, իմ տերիտորիայում ա, իմ զավոդն ա, իմ տերիտորիան ա ընդեղ, 2 հա հող ա»:

Վերջինս հրաժարվեց առավել մանրամասներ հայտնել. «Չեմ կարա ցավդ տանեմ, հիմա ես արդեն շատ եմ քո հետ խոսում: Հարգելով որպես մարդ պռոստը խոսում եմ, կարամ վապշե չխոսամ: Եթե լուրջ բան ունեք իմ հետ խոսալու, կարաք հանդիպեք, խոսաք, պրոբլեմ չկա»: 

Բացի բազմաթիվ այլ հանգամանքները կապված կենդանու բարեկեցության հետ, փողոցում ազատ զբոսնող առյուծն առաջին հերթին հանրային անվտանգության խնդիր է: Հավելենք, որ կենդանին հավանաբար դեռ իրենից վտանգ չի ներկայացնում հասարակության ներկայացուցիչների համար, սակայն նման իրավիճակն անթույլատրելի է: 

EcoNews.am-ը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Տպել