News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել «Երքաղլույս» ՓԲԸ սյանը, ինչի հետեւանքով վարորդը հայտնվել է ասֆալտին: Վերջինիս անգիտակից վիճակում  հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։

Տպել
Ամենաշատ