News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Իվանկա Թրամփը եւ Ջարեդ Քուշներն անցյալ տարի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներ դառնալուց հետո 2 տարի անց, վաստակել են 135 մլն դոլար, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով հայտնի զույգի եկամուտների հայտարարագրի տվյալները:

Նշվում է, որ այս գումարը վաստակել են իրենց անշարժ գույքի հոլդինգներից ստացած եկամուտով, բաժնետոմսերով, պարտատոմսերով եւ նույնիսկ հրատարակչական գործի հետ կապված գործարքներով:

Իվանկա Թրամփի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը Վաշինգտոնի շրջանում հյուրանոցն է, որը գտնվում է Օվալաձեւ աշխատասենյակին մոտ եւ 2018 թվականին նրան բերել է 3,95 մլն դոլար, ու հազիվ թե իրավիճակն այս տարի փոխված լինի:

Իվանկայի եկամուտների մեկ այլ աղբյուր է պայուսակների, կոշիկների եւ աքսեսուարների արտադրության անձնական բիզնեսը, որը 2018-ին նրան 1 մլն դոլար է բերել:

Սակայն անցյալ տարվա հուլիսին Իվանկա Թրամփը հայտարարել էր, որ որոշել է իր բիզնեսը դադարեցնել, որպեսզի կենտրոնանա որպես հոր խորհրդական գործունեության վրա:

Իվանկա Թրամփի եկամուտների տասնյակ աղբյուրների թվում նշվում է նաեւ նրա՝ «Կանայք, որոնք աշխատում են. հաջողության կանոնների վերաշարադրում» գրքի հրատարակումը, որը 2017-ին է հրատարակվել եւ նրան բերել է 263 500 դոլար:

Ինչ վերաբերում է նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, նա մասնաբաժին ունի անշարժ գույքի Cadreworth ներդրումային ընկերությունում, որը գնահատվում է առնվազն 25 մլն դոլար:

Դրանից բացի, հարյուրավոր հազար դոլարներ է աշխատել իր ակտիվներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ