News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարծում է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրի լուծման միակ ճանապարհն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Բոլորին անհանգստացնում է իրավիճակը իրանական միջուկային ծրագրի ԳՀՀԾ շուրջ: ԱՄՆ դուրս գալը այս համաձայնագրից զգալիորեն բարդացրել է դրա իրականացումը, բացասաբար անդրադարձել միջուկային զենքի չտարածման ռեժիմի ընդհանուր իրադրության վրա»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների հարցերով խորհրդակցության գագաթնաժողովում, որն անցկացվում է Դուշանբեում:

Նա ընդգծել է, որ «միակ ողջամիտ լուծումը  ծրագրի մասնակիցների կողմից իրենց պարտավորությունների կատարումը շարունակելն է»: «Եվ Ռուսաստանը մտադիր է հենց այդպես վարվել»,- ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ