News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի կառավարությունն արտահանձնման մասին հակասական օրենքի ընդունումը կասեցրել է քաղաքն ընդգրկած բողոքի խոշոր ցույցերի պատճառով: Այս մասին հայտարարել է քաղաքի վարչակազմի ղեկավար Քերի Լամը, փոխանցում է BBC News-ը: 

Անցյալում նա հրաժարվել էր կասեցնել օրենքի ընդունումը, չնայած զանգվածային բողոքներին:

«Օրինագիծը հանգեցրել է հանրության պառակտմանը»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսում՝ հայտնելով «կասկածների եւ թերընկալման» մասին:

Նա նշել է, որ ականջալուր է եղել կառավարությանն ուղղված «կանգնելու եւ մտածելու» կոչերին:

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք առաջին հերթին Հոնկոնգի շահերին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ արտահանձնման մասին օրենք ընդունելու Հոնկոնգի իշխանության մտադրության պատճառով քաղաքում ծավալվել էին զանգվածային բողոքի ցույցեր: Այս որոշմանը չհամաձայնող քաղաքացիները արգելափակել էին կենտրոնական փողոցները, որպեսզի օրենդիրներին խանգարեն աշխատավայր հասնել: Օրենքի ընդունման հակառակորդները կարծում են, որ ծանր հանցագործություններ կատարած հանցագործներին Չինաստան արտահանձնումը հարվածի տակ է դնում Հոնկոնգի դատական համակարգի անկախությունը:

Ներկայումս Հոնկոնգը, որը նախկինում բրիտանական գաղութ է եղել,  վերադարձվել է Չինաստանին, եւ մայր երկրի հետ գոյատեւում է «մեկ երկիր, երկու կառավարություն» սկզբունքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ