News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վանաձորի բնակիչ Սմբատ Խանվելյանը հայտարարել է, որ հետապնդման է ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես՝ ՀՀ քաղաքացի Սմբատ Խանվելյանս, հայտարարում եմ, որ իմ քաղաքական հայացքների և ակտիվության համար հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից, ավելին՝ իմ ընտանիքին ու վատառողջ ծնողիս են անհանգստացնում ոստիկանական այցելությամբ։ Լոռու մարզպետը նպատակաուղղված միջոցներ է կիրառում իմ, լրագրող տիկնոջս՝ ազատ խոսքի, քաղաքական հայացքների վրա բռնանալու համար»,- գրել է նա։

NEWS.am-ի հետ զրույցում Խանվելյանը մանրամասնեց, որ  ոստիկաններն այցելել են իր գրանցման հասցեով, որտեղ ինքը չի բնակվում եւ իր հորը ասել են, որ ինքը ինչ որ քննադատական գրառումներ է արել մարզպետի հասցեին, եւ իրենք ցանկանում են խոսել իր հետ:

Նա նշեց, որ օրեր առաջ էլ մարզպետը իր կնոջն է դատի տվել իրեն քննադատելու համար, իսկ դրանից հետո էլ մարզպետի տեղակալի ամուսինն էր իրեն «ռազբորկայի» հրավիրում քննադատությունների համար։

«Լոռու մարզպետը ամենակոպիտ կերպով փորձում է լռեցնել իր անձի հանդեպ ցանկացած քննադատական խոսք։

Դիմում եմ ՀՀ քաղաքացի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, հրապակավ ներկայացրեք՝ ինչո՞ւ եք ոստիկաններ ուղարկել մեր տուն, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառել իմ վատառողջ ծնողին: Սա քաղաքական հետապնդում է մարզպետին և գործող իշխանություններին խիստ քննադատելու համար»,- ասաց նա։

Նշենք, որ օրեր առաջ ստորագրահավաք էր սկսվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրաժարականի պահանջով:

Տպել
Ամենաշատ