News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհին երախտագիտության մեդալ է ստացել։

Մարիամ Տոնյանը դպրոցում հարմոնիայի ուսուցչուհի է աշխատում է հիմնադրման օրից` 1938-ից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել՝ տիկին Տոնյանին երախտագիտության մեդալով պարգեւատրելու մասին։

«Եսասեր եմ, բայց փառասեր չեմ: Վաստակավոր ուսուցչի կոչումը, վետերանի կոչումը իրենք իրենց եկել են: Կտան՝ կտան, չեն տա՝ չեն տա»,-ասել է նա: Մարիամ Տոնյանը հիշում է իր հայտնի սաներին՝ Մեդեա Աբրահամյան, Ժան Տեր-Մերկերյան եւ այլն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք, որ NEWS.am-ը նախորդ տարի Մարիամ Տոնյանի մասին պատմող ռեպորտաժ էր պատրաստել: Տիկին Մարիամը 3 երեխա, 7 թոռ, 12 ծոռ և 1 թոռան թոռ ունի. բոլորն էլ սերտորեն կապված են երաժշտական աշխարհի հետ: Ռեպորտաժում նա հպարտությամբ հերթով պատմում է երեխաների, թոռների եւ ծոռների հասած հաջողությունների մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ