News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում 78-ամյա կամավոր Միլթոն Ուեյնրայթին մեղադրանք է ներկայացվել մաորի ցեղի արձանի առնանդամը կտրելու համար, հայտնում է Daily Mail-ը: 

Նշվում է, որ Ուեյնրայթը աշխատել է Woodville Organ Museum թանգարանում, եւ վանդալիզմի արտառոց գործողությունը տեղի է ունեցել հենց այս մշակույթի կենտրոնում:

Տղամարդը, որը մոլի քրիստոնյա է, արձանն անբարոյական է համարել եւ շղթայավոր սղոցով կտրել է նրա առնանդամը:

Հիմա տղամարդը գանգատվում է, որ դրանից հետո վիրավորված մաորի ամբողջ համայնքը տրամադրվել է իր դեմ:

Պարբերականը հայտնում է, որ Ուեյնրայթը նախկինում վրդովվել էր արձանի «անբարոյականությամբ» եւ փորձել կտրել չարաբաստիկ վերջույթը, սակայն դա նրան չէր հաջողվել, եւ նա վերադարձել էր շղթայավոր սղոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ