News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համացանցի օգտատերերը սարսափահար են եղել՝ տեսնելով ամերիկյան դրոշը գրկած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը: Նախագահի լուսանկարը հրապարակել է Սպիտակ տան աշխատակազմը Twitter-ի պաշտոնական էջում, հայտնում է Life-ը: 

Հաղորդվում է, որ լուսանկարը կատարվել է մեկ տարի առաջ, երբ նախագահը, ելույթն ավարտելով, քայլել է բեմի վրա եւ որոշ ժամանակով դրոշը գրկել:

Համացանցի օգտատերերը Թրամփի վրա են հարձակվել քննադատությամբ:

«Այս լուսանկարը սաստկացնում է պատերազմի վետերանների եւ զինծառայողների մեծ մասի նողկանքը, երբ տեսնում են, որ դուք այդպիսի անհարգալից վերաբերմունք եք դրսեւորում մեր դրոշի նկատմամբ: Չի կարելի դրոշը գրկել՝ ինչպես ինչ-որ պոռնոաստղի: Նողկալի է»,- գրել է օգտատերերից մեկը:

Ոմանք անգամ չեն հավատացել լուսանկարի իրական լինելուն եւ նրան, որ տեղադրվել է Սպիտակ տան եւ նախագահի էջերում:

«Ստիպված էինք ստուգել՝ համոզվելու համար, որ դա երգիծական էջ չէ»,- նշել են համացանցում:

ԱՄՆ Ազգային դրոշի օրը նշվում է Դոնալդ Թրամփի ծննդյան օրը: Նախագահին արդեն շնորհավորել է Սպիտակ տան աշխատակազմը՝ նրա համար երգ երգելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ