News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան եւ բացել են ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարամարաշենի համայնքապետ Էդվարդ Հակոբյանը: Նշենք, որ համայնքի բնակիչները բողոքում են, որ գյուղի մոտակայքում գտնվող խոզաբուծարանից գարշահոտւություն է տարածվում համայնքում:

«Մոտ մեկ ժամ 10 րոպե տեւեց ակցիան, այնուհետեւ եկան խոզաբուծարանի տնօրինությունից, գյւողացիները իրենց պահանջները ներկայացրեցին, պահանջեցին, որ պետք է փակվի խոզաբուծարանը, քանի որ այդպես այլեւս հնարավոր չէ, խոզաբուծարանի գարշահոտությունը համայնքում է տարածվում, մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ»,-ասաց նա:

Չնայած բանակցություններին, համայնքապետի խոսքով, ոչ մի համաձայնության չեն եկել կողմերը. Պայքարը գյուղացիները օրինական դաշտում են շարունակելու` փորձելով հասնել նրան, որ ի վերջո փակվի խոզաբուծարանը:

«Արդեն 3 տարի է` այս խնդիրը կա, տարբեր մարմինների ենք դիմել, սակայն խոզաբուծարանը չեն փակում»,- հավելեց համայնքապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարաշենի բնակիչներն ի նշան բողոքի, փակել է Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։ Նրանք նշում են, որ Մարմարաշենում խոզաբուծարան է գործում, որի սեփականատերը նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է՝ «Չերրի» ռեստորանի տերը, եւ իրենք ստիպված են ամառվա շոգին փակ պահել մոտ 400 բնակելի տների դռներն ու լուսամուտները, քանի որ խոզաբուծարանի անտանելի հոտը ամենուր է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ