News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 15-ին, 96 տարեկանում մահացել է ականավոր ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելին, որը Իտալիայում մշակույթի ոլորտի կուլտային անհատներից մեկն էր դարձել, հայտնում է The Guardian-ը: 

Ձեֆիրելիի կարիերան, որը տեւել 6 տասնամյակ, նշանավորվել է հագեցած եւ ականավոր գործունեությամբ ինչպես կինոյում, այնպես էլ թատրոնում եւ օպերայում: Նրա թատերական բեմականացումներից շատերը հաջողությամբ էկրանավորվել են. օրինակ՝ նրա ներկայացումը այդ ժամանակ դեռեւս պատանի կինոաստղ Ջուդի Դենչի հետ, մարմնավորվել է նաեւ էկրանում: Ֆիլմում Ջուլիետայի դերը կատարել է հայտնի բրիտանացի դերասանուհի Օլիվիա Հասսին: Այդ ժամանակ ֆիլմը ստացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ:

Շեքսպիրի  պիեսները հաճախ են ոգեշնչել Ձեֆիրելիին բեմադրելու պիեսները եւ դառնալու կինոժապավենների ռեժիսորը. այսպես, օրինակ, նա նկարահանել է ահռելի հանրաճանաչություն ստացած «Անսանձ կնոջ սանձահարումը» կատակերգությունը՝ գլխավոր դերերում լեգենդար Էլիզաբեթ Թեյլորի եւ Ռիչարդ Բարթոնի հետ, «Համլետ» ողբերգությունը՝ Մել Գիբսոնի եւ Գլեն Քլոուզի հետ, ինչպես նաեւ Ջուզեպե Վերդիի «Օթելո»-ի օպերային բեմականացման հեղինակն է, որում երգել է ականավոր իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: Ձեֆիրելին բեմականացրել է նաեւ օպերաներ, որոնցում երգել են այնպխիսի դիվաներ, ինչպես Ջոան Սազերլենդը եւ Մարիա Կալասը: Նա էլ եղել է «Կալաս առհավետ» կինոնկարի ռեժիսորը՝ գլխավոր դերում Ֆաննի Արդանի հետ:

Ռեժիսորը համոզված էր, որ օպերայի հանդեպ սերը իրեն է փոխանցվել դիրիժոր պապիկից: Ձեֆիրելին ծնվել եւ մեծացել է Ֆլորենցիայում: Նա նորաձեւ դիզայներ Ադել Գարոսի Ցիպրիանոյի եւ տեքստիլի վաճառական Օտորինո Կորսիի ապօրինի ծնված որդին էր: Նրան անունը նվիրել է մայրը: Իտալերենից թարգմանած zeffiretti նշանակում է բրիզ՝ առափնյա զեփյուռ:

Ցիպրիանին, որի կարիերան կործանվել էր սկանդալի պատճառով, մահացել է, երբ որդին 6 տարեկան էր:

Ձեֆիրելին 1941 թվականին ավարտել է Նրբագեղ արվեստների ակադեմիան եւ հոր խորհրդով ընդունվել Ֆլորենցիայի համալսարան կերպարվեստ եւ ճարտարապետություն ուսումնասիրելու համար: Ավելի ուշ՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա դարձել է իտալական Դիմադրության շարժման անդամ:

1946 թվականին Ձեֆիրելին տեղափոխվել է Հռոմ, որտեղ սկսել է աշխատել թատերական նկարիչ եւ դերասան, իսկ մեկ տարի հետո ռեժիսոր Լուկինո Վիսկոնտին, որը մեծապես ազդել է Ձեֆիրելիի ստեղծագործության վրա, նրան հրավիրել է մասնակցելու «Հողը ցնցվում է» ֆիլմի նկարահանումներին, եւ ռեժիսորի սեփական խոստովանությամբ՝ ինքը շատ բանով է պարտական Վիսկոնտիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ