News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ամերիկացի բլոգերները ծաղրական հոլովակ են նկարահանել, որում ռոբոտները կարող են արձագանքել մարդկանց վիրավորանքներին: Տեսանյութը հասանելի է Corridor Youtube-յան ալիքում, հաղորդում է «Լենտա»-ն:

Տեսանյութի սկզբում Boston Dynamics ընկերության ռոբոտը փորձում է բռնել իր ուղղությամբ նետված արկղերը: Այդ պահին նա սկսում է հարձակում գործել, որից հետո ընկնում է, իսկ երբ բարձրանում է, գլխին շշով հարված է ստանում:

Հոլովակի հերոսները ռոբոտին հարվածում են, նրա վրա տոքսիկ նյութ լցնում եւ ստիպում բռնել քեքսերով սկուտեղը: Սակայն ռոբոտը չի կարողանում այդ ամենը տանել եւ հակահարված է տալիս՝ հարվածելով նրանց ոտքերին:

Բլոգերները նկարահանման համար օգտագործել են կանաչ կոստյում հագած մարդու, որի վրա համակարգչային գրաֆիկա է դրվել: Հոլովակի ստեղծողները Twitter-ում գրել են, որ դա ծաղրահական հոլովակ է: Նրանք նաեւ նշել են, որ այդպիսով ցանկացել են իրենց համակրանքը հայտնել այն ամենին, ինչ անում է Boston Dynamics ընկերությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ