News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի 50-ամյա բնակիչը, պարբերաբար, իսկ 2017թ.-ից օգոստոսից՝ իր մոր մահից հետո սկսած գրեթե ամեն օր կենցաղային չնչին կամ անառիթ պատճառներով բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ, ում հետ ամուսնացած է եղել դեռեւս 1994 թվականից, հաղորդում է «Փաստինֆոն»:

Կնոջը ծեծի ենթարկելով,  ֆիզիկական եւ հոգեկան ցավ պատճառելով՝ ամուսինն ի վերջո նրան հասցրել է ինքնասպանության։

Նշենք, որ գործը դատարան է ստացվել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ հերթական անգամ՝ 2018թ. մայիսի 13-ին, ամուսինը Աղավնաձոր գյուղում գտնվող իրենց առանձնատանը ձեռքերով բազմաթիվ եւ անկանոն հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին եւ պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որոնք դրսեւորվել են արյունազեղման ձեւով:

Այս գործողությունների արդյունքում կնոջ մոտ առաջացել է անելանելի եւ անօգնական վիճակ, որով պայմանավորված՝ 2018թ. մայիսի 19-ին նա ինքնասպանություն գործելու դիտավորությամբ իրենց տանը խմել է Բանզայի 4 եւ Գլիֆոնատե 48 տեսակի թունաքիմիկատներ, ինչի հետեւանքով նույն օրը՝ ժամը 21:55-ին,  «Եղեգնաձորի բժշկական կենտորն» ՓԲԸ-ում մահացել է:

Նշենք, որ ամուսինը նախկինում դատապարտված է եղել։ Ըստ տեղեկությունների նա ունի   նաեւ «թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն» հոգեկան հիվանդություն: Քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ֆրանսիան հետաքննում է Բեռնար Առնոյի և Նիկոլայ Սարկիսովի ֆինանսական գործարքները
Սարկիսովը ձեռք է բերել Ալպիական շքեղ հանգստավայրում գտնվող գույքը...
Ամենաշատ