News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի եւ հանքային ռեսուրսների նախարար Խալիդ ալ-Ֆալիխը հայտարարել է էներգակիրների մատակարարման սպառնալիքին արագ եւ կոշտ պատասխանելու անհրաժեշտության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Աս-Սաբկ» պարբերականին:

Ալ-Ֆալիխը Ճապոնիայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախաշեմին նախարարական հանդիպման ժամանակ նշել է նաեւ, որ անհրաժեշտ է մեծ գումար ներդնել նավթահետախուզության եւ էներգիայի նոր «մաքուր» աղբյուրներ մշակելու համար:

Իրանական եւ արաբական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Օմանի ծոցում հարձակում է իրականացվել Front Altair եւ Kokuka Courageous երկու նավթային լցանավերի վրա: Որոշ տվյալների համաձայն՝ դա եղել է տորպեդային գրոհ, որում ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին՝ որեւէ ապացույց չներկայացնելով: ՌԴ ԱԳՆ-ը, իր հերթին, կոչ է արել հետաքննել միջադեպն ու սպասել հետաքննության արդյունքներին:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ