News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանի ընտանիքին  Կոտայքի մարզպետարանի կողմից սոցիալական աջակցություն է տրամադրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետի օգնական Գեւորգ Առուստամյանը:

Նա նշեց, որ մահացած զինծառայողցի ընտանիքին 100 հազար դրամի աջակցություն է տրամադրվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ՊԲ զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել, հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին:

Տպել
Ամենաշատ