News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբմ Սալման Ալ Սաուդը մեղադրել է Իրանին Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակում գործելու մեջ Asharq al-Awsat թերթին տված հարցազրույցում:

Այդուհանդերձ, Սալման Ալ Սաուդը վստահ է՝ նավթային լցանավերի վրա հարձակումը, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների եւ թագավորությունում Աբխա քաղաքի օդանավակայանի վրա հարձակումը (այդ դեպքերում Էր Ռիադը մեղադրում է հուսիթներին, որոնք, նրա տվյալներով, սատարում են Իրանին) «ընդգծում են պահանջների կարեւորությունը [սաուդյան իշխանությունների կողմից առաջադրված]՝ ուղղված միջազգային հանրությանը»: Վերջինս, գտնում են Էր Ռիադում, պետք է «զբաղեցնի կոշտ դիրքորոշում Իրանի էքպանսիոնիստական ռեժիմի դեմ, որը կողմ է ահաբեկչությանն ու վերջին տասնամյակների ընթացքում բազմապատկում է սպանությունները ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում», հաղորդում է ՌԲԿ-ը:

Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը համոզված է, որ Իրանը կապ ունի ինչպես նավթային լցավաների, այնպես էլ Աբհա օդանավակայանի վրա հարձակումների հետ: Թեհրանի այդ գործողությունները, հավելել է սաուդյան թագաժառանգը, «պարզորեն ներկայացնում են տարածաշրջանում անվտանգության եւ կայունության մասին իրանյան ռեժիմի մտադրությունները»:

Էր Ռիադը, պարբերականի զրուցակցի խոսքով, ձգտում է ապահովել խաղաղություն եւ կայունություն Մերձավոր Արեւելքում: Տարածաշրջանում ռազմական հակամարտություն չէր ցանկանա Սաուդյան Արաբիան, ընդգծել է Սալման Ալ Սաուդը, սակայն հավելել է, որ թագավորության բնակիչների, ինքնիշխանության կամ ազգային շահերի նկատմամբ ցանկացած սպառնալիքների դեպքում Էր Ռիադը պատրաստ է հակազդել:

Օմանի ծոցում երկու լցանավերի վրա պայթյունները տեղի են ունեցել հունիսի 13-ին: Հայտնի չէ, թե հատկապես որ կողմն է պատասխանատու հարձակումների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ