News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Մեծ քսանի» էներգետիկայի նախարարները կիսում են մտահոգությունները Պարսից ծոցի շրջանում լցանավերի վրա հարձակումների կապակցությամբ և համատեղ կաշխատեն նավթի համաշխարհային շուկան կայունացնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արդյունաբերության նախարար Խիրոսիգե Սեկոն, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:

Անցած հինգշաբթի Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել երկու լցանավեր: Դրանցից մեկը պատկանել է ճապոնական ընկերությանը: ԱՄՆ-ը մեղադրել է Իրանին այդ հարձակումներին մասնակից լինելու մեջ:

«Մեր որոշումներից ամենակարևորն այն է, որ մենք պետք է համատեղ աշխատենք էներգետիկայի տեսանկյունից վերջերս տեղի ունեցած դեպքերը հաղթահարելու համար»,-լրագրողներին ասել է Սեկոն այս օրերին Ճապոնիայում G20-ի համաժողովի շրջանակներում էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարների հետ հանդիպումից հետո:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ Ալ Ֆալիհը Սեկոյի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ  Էր Ռիադը շատ լուրջ է ընդունել վերջերս տեղի ունեցած իրադարձությունները՝ ներառյալ մայիսի 12-ին ԱՄԷ-ի ափերի մոտ չորս լցանավերի վրա հարձակումները: Իր խոսքով՝ այդ հարձակումները խախտել են վառելիքի մատակարարման շուկայում անվտանգությունն ապահովելու շուրջ վստահությունը: «Թագավորությունը հետաքրքրված է նավթի համաշխարհային շուկայում կայունացման հարցով»,-հավելել է նախարարը:

ԱՄՆ-ի էներգետիկայի փոխնախարարը նույնպես դատապարտել է այդ հարձակումները:

«Մեծ Քսանի» առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 28-29-ը Օսակայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ