News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականի սկզբից Գերմանիյի կառավարությունը հաստատել է ավելի քան 1 մլրդ եվրո արժողությամբ զենքի մատակարարումը միությանը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որը մասնակցում է Եմենում ռազմական գործողություններին, հաղորդում է  DW.-ը:

Չնայած  արտահանման սահմանափակումների մասին ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջեւ ձեռքբերված կոալիցիոն համաձայնության՝ միայն հունվարի 1-ից հունիսի 5-ի շրջանում հաստատվել էր 801.8մլն եվրոյի արտահանում դեպի Եգիպտոս եւ 43 մատակարարում ԱՄԷ 206.1 մլն եվրոյի չափով: Այդ տվյալները նշել է էկոնոմիկայի նախարարությունը՝ ի պատասխան «Միություն 90/կանաչներ» կուսակցության պատգամավոր Օմիդ Նուրիպուրի հարցման:

Գերմանիայի կառավարությունը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ երկու գործարք եւս՝ չնայած 2018 թվականի նոյեմբերից այդ երկրի նկատմամբ փաստացի գործում է զենք մատակարարելու լիարժեք արգելք: Այս դեպքում խոսքը վերաբերում է 831 հազար եվրոյի չափով հատուկ ամենագացներ մատակարարելուն, ինչի մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը: Ընդհանուր առմամբ հաստատվել է պաշտպանական ապրանքների 122 մատակարարում 1.1 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ: Որպես ստացող ներկայացված է ութ երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ