News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը կոչ է արել չշահարկել սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը քաղաքական նպատակներով, ինչը, ըստ ամենայնի, Թուրքիայի վրա թաքնված հարձակում է, հաղորդում է AFP-ը:

«Ջամալ Խաշոգջիի մահը շատ ցավալի հանցագործություն է»,-ասել է թագաժառանգ Մուհամեդը «Աշարք ալ Ավսաթ» թերթին տված հարցազրույցում: «այդ գործը քաղաքական նպատակով շահարկող ցանկացած կողմը պետք է դադարի այդպես վարվել եւ սաուդյան դատարանին ապացույցներ ներկայացնի, որ կնպաստի արդարությանը»,-հավելել է նա՝ առանց հիշատակելու Թուրքիային:

Սակայն թագաժառանգը նաեւ հավելել է, որ ամուր հարաբերություններ է ցանկանում հաստատել իսլամական բոլոր երկրների հետ, ներառյալ՝ Թուրքիան:

Հիշեցնեք, որ Խաշոգջին սպանվել էր անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Սպանությունից հետո ավելի քան երկու շաբաթ Էր Ռիադը կտրականապես հերքում էր սպանության փաստը՝ հավաստիացնելով, որ Խաշոգջին հեռացել է հյուպատոսությունից «ողջ եւ առողջ»: Սակայն ավելի ուշ խոստովանել է, որ Խաշոգջին սպանվել էր «պատահաբար», երբ փորձել էին նրան համոզել վերադարձնել հայրենիք: Թուրքիան բազմիցս մեղադրել է սաուդցիներին, որ վերջիններս չեն ցանկանում համագործակցել այդ սպանությունը բացահայտելու հարցում՝ անուղղակիորեն մեղադրելով այդ հանցագործության մեջ սաուդյան թագաժառանգին: Այդ գործով Էր Ռիադը ձերբակալել է 20 մարդու, որոնցից 5-ի նկատմամբ մահապատժի որոշում է կայացվել: Այդուհանդերձ լրագրողի մարմնի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

Ամերիկյան հետախուզական հանրությունը հակված է մտքին, որ եթե թագաժառանգ Մուհամեդը հրահանգ չի տվել Խաշոգջիին սպանելու, ապա ամեն դեպքում տեղյակ է եղել այդ մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ