News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնական Կամիկացու քաղաքում աղբի տեսակավորումն իսկական գիտություն է: Բնակիչները պարտավոր են բաշխել աղբը 45 առանձին տեսակների, քանի որ քաղաքը ձգտում է դառնալ լիովին «անթափոն» 2020 թվականին: 1500 բնակիչներ ինքները պետք է մատակարարեն թափոնները տեղական ձեռնարկություններին:

Աղբի տեսակավորման կատեգորիաներում ներառված է ամեն ինչ՝ բարձերից մինչեւ ատամի խոզանակներ, քանի որ քաղաքը ձգտում է վերամշակել իր բոլոր թափոնները:

Նշվում է, որ, օրինակ, պլաստիկ տոպրակներն ու շշերը պետք է լինեն լվացված եւ չորացված վերամշակման գործընթացը հեշտացնելու համար:

Քաղաքի աղբի պահեստում կան տասնյակ տարբեր տուփեր յուրաքանչյուր տեսակի համար:

Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում եւս պահանջվում է տեսակավորել աղբը, ընդ որում՝ կենցաղային թափոնների հիմնական մասն ուղարկվում է աղբն այրող գործարաններին:

Կամիկացուն բավականին մոտեցել է իր նպատակին՝ վերամշակելով 286 տոննա թափոնների շուրջ 80 տոկոսը: Մնացած մասը, ինչպես նաեւ Ճապոնիայում աղբի մեծ մասը, այրվում է, քանի որ երկրի լեռնային ռելիեֆը պիտանի չէ թափոնները հողում թաղելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ