News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան մտադիր է ուժեղացնել իր նավերի պաշտպանությունը, երբ Օմանի ծոցում երկու նավթային լցանավերը ենթարկվել էին հարձակման: Այդ նպատակով Թագավորական ռազմածովային նավատորմը կուղարկի 100 հատուկ նշանակության զինվորներ Պարսից ծոց, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում կատարելով  The Sunday Times-ին:

Ինչպես գրում է թերթը, Բահրեյնում 2018 թվականին բացված բրիտանական ռազմածովային բազայում կձեւավորվի արագ արձագանքման ուժերի ստորաբաժանում: Դրա ռազմածովային զորքերը բաց ծով դուրս կգան նավերով, որոնք հսկում են Պարսից ծոցը, եւ կպաշտպանեն բրիտանացի ռազմական եւ առեւտրային նավերը հականավային հրթիռներից, ականներից եւ փոքր նավերի հարձակումներից:

Նշվում է, որ այդ առաքելության մասին պաշտոնապես չի հայտարարվել, քանի որ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը ցանկանում է խուսափել տարածաշրջանում իրավիճակի շուրջ լարվածության ավելացումից:

Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերը ենթարկվել էին հարձակման Իրանի ափերի մոտ հունիսի 13-ին: Նավերի վրա որոտացել էին պայթյուններ, այնուհետեւ բռնկվել էր հրդեհ: Անձնակազմի բոլոր 44 անդամներին տարհանել են իրանցի փրկարարները, տուժողներ չկան: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան մեղադրել են հարձակումների մեջ Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ