News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

G20-ի երկրները մտադիր են համաձայնության գալ ծովում պլաստիկի թափոնները կրճատելու հարցում Ճապոնիայում հանդիպման ժամանակ, հաղորդում է AFP-ը:

Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Յոշիակի Խարադան հայտարարել է, որ Ճապոնիայում G20 երկրների էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարների հանդիպման ժամանակ առաջարկել է աշխատունակ կառույց ծովում պլաստիկի թափոնների հարցով, որում կմասնակցեն զարգացող եւ քիչ զարգացած երկրները:

Պլաստիկով աղտոտումը դառնում է լրջացող միջազգային խնդիր, հատկապես այն բանից հետո, երբ Չինաստանն ու մի շարք այլ երկրներ արգելել են արտասահմանից պլաստիկից թափոնների ներկրումը:

Խնդիրներից մեկը միկրոպլաստիկի խնդիրն է, որը դժվար է հավաքել, երբ պլաստիկի այդ փոքր կտորները հայտնվում են ջրում: Միկրոպլաստիկը կարող է կլանել վնասակար քիմիական նյութերն ու կուտակվել ձկների, թռչունների եւ այլ կենդանիների մեջ:

Կատարված առաջարկը կդառնա աշխարհում առաջին հիմքը օվկիանոսի՝ պլաստիկով աղտոտվածությունը կրճատելու համար, եւ ակնկալվում է, որ կներառվի կիրակի ավելի ուշ G20-ի նախարարների համատեղ կոմյունիկեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ