News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենամեծ Stratolaunch ինքնաթիռը, որը կատարել է միայն մեկ թռիչք, հանվել է վաճառքի, հաղորդում է CNBC.-ը:

Vulcan հոլդինգային ընկերությունը ցանկանում է վաճառել Stratolaunch-ը 400 միլիոն դոլարով: Vulcan-ը Microsoft-ի համահիմնադիր հանգուցյալ միլիարդատեր Փոլ Ալենի ներդրումային կոնգլոմերատն է: Ալենը մահացել է անցած տարվա հոկտեմբերին:

Stratolaunch ինքնաթիռի թեւերի բացվածքն ավելի քան 117 մետր է, ինչը գերազանցում է ամերիկյան ֆուտբոլի դաշտը: Ինքնաթիռը համալրված է վեց ռեակտիվ շարժիչներով:

Հսկայական ինքնաթիռը կարող է արձակել հրռիթներ օդում գտնվելու ժամանակ: Ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել էր ութ տարվա աշխատանքներից հետո ապրիլին: Կալիֆոռնիայի ավիատիեզերական օդանավակայանում տեղակայված հսկայական ինքնաթիռի թռիչքը տեւել է ավելի քան երկու ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ