News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի հետ պատերազմը իսկական աղետ կդառնա ԱՄՆ-ի համար: Այդ մասին հայտարարել է նախագահի թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսը՝ մեկնաբանելով Թրամփի վարչակազմի մեղադրանքները, որ Իրանը հարձակվել է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա:

«Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումներն անթույլատրելի են եւ պետք է ամբողջովին հետաքննվեն: Սակայն այդ միջադեպը չպետք է օգտագործվի որպես Իրանի հետ պատերազմի առիթ, պատերազմ, որը կդառնա իսկական աղետ Միացյալ Նահանգների, Իրանի, տարածաշրջանի եւ աշխարհի համար:

Այժմ ժամանակ է, որ Միացյալ Նահանգները ցուցաբերեն համաշխարհային առաջնորդություն եւ միավորեն տարածաշրջանի երկրներին աճող լարվածության շուրջ դիվանագիտական որոշում կայացնելու համար: Ես նաեւ կցանկանայի հիշեցնել նախագահ Թրամփին, որ Կոնգրեսը իր թույլտվությունը չի տվել Իրանի հետ պատերազմելու համար: ԱՄՆ-ի միակողմանի հարձակումն Իրաի վրա կլիներ անօրինական եւ հակասահմանադրական»:

Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերը ենթարկվել էին հարձակման Իրանի ափերի մոտ հունիսի 13-ին: Նավերի վրա որոտացել էին պայթյուններ, այնուհետեւ բռնկվել էր հրդեհ: Անձնակազմի բոլոր 44 անդամներին տարհանել են իրանցի փրկարարները, տուժողներ չկան: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան մեղադրել են հարձակումների մեջ Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ