News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ասաց կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ես համոզված եմ, որ չափազանցություն չեմ անի, եթե ասեմ, որ Հայաստանն այսօր ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում։ Այո, ոչ թե ԱՄՆ, այո, ոչ թե Եվրոպան։ Կախված նրանից՝ կհաջողի արդյոք հայկական ժողովրդավորությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում, որովհետեւ վերլուծելով այդ թվում եվրոպական, այդ թվում այլ երկրներում տեղի ունեցող գործընթացները, մենք հասկանում ենք, որ ամեն տեղի չէ, որ ամուր է, ամեն տեղ չէ, որ մարդու իրավունքները, ազատությունները խոցելի չեն»,- նշեց նա:

Արարատ Մրզոյանն ընդգծեց, որ գործ ունենք մի հանրույթի հետ, որը փոքրաթիվ ազգերի հետ դիմավորելու է երկիր մոլորակի մայրամուոտը․ «Ես սա ասում եմ, որպեսզի ընդգծեմ պատասխանատվության ահռելի, տիեզերական, սահմռկեցուցիչ աստիճանը, որ մենք բոլորս պիտի զգանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ