News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե նույնիսկ մեկ ցուցակավոր էր առկա ընտրատեղամասում, նշանակում է, որ կան ուժեր, որոնք նախկինի պես փորձում են ուղղորդել քաղաքացիներին։ Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊ անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Ինչպես Աբովյանի, այնպես էլ Կապանի ընտրություններում տեսանք, որ նույնիսկ երբ կառավարող ուժն ապահովում է ազատ ընտրական գործընթաց, ոչ բոլոր քաղաքացիներն են անկաշկադ եւ ազատ զգում իրենց կամարտահայտության մեջ։ Եթե նույնիսկ մեկ ցուցակավոր էր առկա ընտրատեղամասում, նշանակում է, որ դեռ կան ուժեր, որոնք նախկինի պես փորձում են ուղղորդել քաղաքացիներին»։

Այս ուղղորդումները թույլ չտալու համար, ըստ Նազարյանի, պետք է ստեղծվի այնպիսի համակարգ, որը իսկապես կարձագանքի մարդկանց կարիքներին․ «Տարիներով սեփական խնդիրները միայնակ՝ առանց պետության աջակցության, հոգալու դրության մեջ հայտնված քաղաքացիները երբեմն դիմում են կլանային կապերին կամ հանցավոր կամ արատավոր քայլերի։ Որքան էլ տարօրինակ է, պակասող արդարությունը վերականգնելու համար հաճախ դա միակ ուղին է մնում շատերի համար։ Գուցե առանձին, մեկ հարցով քաղաքացիները հասնում են լուծումների, սակայն դրանով երկրում համընդհանուր, համակարգային անարդարությունը էլ ավելի է խորանում։ Սրա հիմքում մենք պետք է նկատենք պետական, հանրային հաստատությունների գործունեության բացթողումները, հետեւաբար պետք է այնպիսի արդյունավետ պետական եւ քաղաքական համակարգ հիմնադրենք, որը իսկապես կարձագանքի մարդկանց կարիքներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ