News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռեւս որոշում չկա: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռեւս որոշում չկա, այդ քննարկումները շարունակվում են, ես կարծում եմ`ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը ոլորտում բարեփոխումների տեմպով եւ որակով կկարողանա արձանագրել, այսպես ասած, բեկումնային փոփոխություններ»,- ասաց նա:

Ավինյանը հավելեց, որ այս պահին մի քանի թեկնածու է քննարկվում, եւ իր կարծքիով՝ այդ թեկնածուների անունները առայժմ պետք չէ հնչեցնել:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական էր տվել հունիսի 7-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ