News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օմանի ծովում նավթային լցանավերի միջադեպում կան բոլոր նախանշանները, որ հարձակման պատասխանատուն ԱՄՆ-ն է: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին՝ նշելով, որ ԱՄՆ-ը չեն կարողացել գրանցել ինչ-որ արդյունքներ՝ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի լարվածությունը կեղծելու փորձ իր ագրեսիայի համար որպես առիթ դա օգտագործելու նպատակով: «Այս պատմության զվարճալի մասը Պոմպեոյի հայտարարություններն էին, որոնցում նա խորհուրդ էր տվել Իրանին կիրառել դիվանագիտությունն ի պատասխան դիվանագիտական քայլերի»,-ասել է Լարիջանին՝ հավելելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության եւ նրանց տնտեսական ահաբեկչության մեջ դիվանագիտական ոչինչ չկա: «Պարոն Պոմպեո, պարտավորությունների խախտումը եւ Իրանի դեմ տնտեսական պատերազմը դիվանագիտական քա՞յլ է»:

Պայթյունները որոտացել են Օմանի ծոցում երկու՝ Պանամայում գրանցված Kokuka Courageous եւ Մարշալյան կղզիների դրոշի ներքո ուղեւորվող, նորվեգական Frontline ընկերությանը պատկանող Front Altair լցանավերում: Այնուհետեւ լցանավերում հրդեհ է բռնկվել: ԱՄՆ-ը Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան մեղադրել են Իրանին հարձակումների մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ