News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավային Հայնան նահանգի իշխանությունները որոշել են կղզու վրա կառուցել ավտոճանապարհային կանգառների ցանց զբոսաշրջիկների համար: Այնտեղ նրանց կսպասարկեն արհեստական ինտելեկտով ռոբոտները, հաղորդում է  Ferra-ն:

Կանգառներում կտեղադրվեն առանց անձնակազմի, ավտոմատացված սպասարկմամբ ճաշարաններ եւ խանութներ: Ռոբոտները կզբաղվեն ծանուցմամբ, տեղեկացմամբ եւ ճանապարհային հսկողությամբ: Զբոսաշրջային կանգառները կունենան էլեկտրական լցակայաններ: Դրանց հարեւանությամբ իշխանությունները պատրաստվում են կառուցել փոքր զբոսայգիներ:

Հաղորդվում է, որ կկառուցվի առնվազն 40 այդպիսի օբյեկտ: Ընդ որում՝ շինարարությունը կկատարվի արագացված տեմպերով: 2025 թվականին Չինաստանի իշխանությունները հույս ունեն վերածել Հայնանը զբոսաշրջության եւ սպառման միջազգային կենտրոնի: Զբոսաշրջիկների շրջանում այդ կղզին արդեն իսկ հայտնի է. 2018 թվականին այդտեղ այցելել է ավելի քան 76 միլիոն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ