News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

NASA-ն հնարավորություն է ընձեռում մասնավոր անձանց համար ապրել Միջազգային տիեզերակայանում մեկ ամսվա ընթացքում: Այդ հաճույքը կարժենա 35 000 դոլար մեկ գիշերվա համար, հաղորդում է Reuters-ը:

NASA-ն կկազմակերպի տարեկան մինչեւ երկու մասնավոր ուղեւորություն դեպի տիեզերակայան, որոնցից յուրաքանչյուրի տեւողությունը կկազմի մինչեւ 30 օր: Առաջին առաքելությունը կարող է մեկնարկել արդեն 2020 թվականին:

NASA-ի գնահատմամբ՝ թռիչքի արժեքը կկազմի շուրջ 50 մլն դոլար մեկ տեղի համար: Բացի այդ, NASA-ն լրացուցիչ գումար կգանձի սննդի եւ կապի դիմաց:

«Եթե դուք ուսումնասիրեք գներն ու համադրեք դրանք, կստացվի օրական մոտավորապես 35 000 դոլար մեկ տիեզերագնացի համար»,-հայտարարել է NASA-ի ֆինանսական տնօերն Ջեֆ ԴեՎիտը Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ:

NASA-ի ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ մասնավոր ձեռնարկատիրության առջեւ դռները բացելը գործակալությանն ավելի մեծ հնարավորություն է տալիս Թրամփի վարչակազմի նպատակների շուրջ կենտրոնանալու համար, այն է՝ վերադառնալ դեպի Լուսին 2024 թվականին, ինչը կարող է մասամբ պայմանավորված լինել նոր տիեզերական ծառայություններից ստացված եկամուտներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NASA-ի «կանանց» առաջին առաքելությունը դուրս է եկել բաց տիեզերք
Այս շաբաթ Միջազգային տիեզերական գործակալությունը հայտարարել էր իր ծրագրերում որոշ փոփոխությունների մասին…
Ճապոնիան որոշել է միանալ Լուսնի յուրացման NASA-ի ծրագրին
NASA-ի ծրագրին միանալու մասին Ճապոնիան պաշտոնապես կհայտարարի մինչեւ 2019-ի վերջ...
Under Armour-ը Virgin Galactic-ի տիեզերական զբոսաշրջիկների համար համազգեստ է ներկայացրել
Virgin Galactic-ը գտնվում է իր տիեզերանավի թեսթավորման ավարտական փուլում․․․
Փարիզում աճուրդով վաճառքի կհանվի 364 կիլոգրամանոց երկնաքար
Փարիզում աճուրդի կհանվեն տիեզերական օբյեկտներ...
Գիտնականները պատմել են լուսնային նոր հանելուկի մասին
Հետազոտության մասին կարճ զեկույցը հրապարակվել է NASA-ի կայքում․․․
Իրանը առաջիկա ամիսներին ուղեծիր երեկ արբանյակ կհանի
Իրանը վերջին տարիներին մեծ հաջողությունների է հասել տիեզերական տեխնիկայի ասպարեզում․․․
Ամենաշատ