News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի ողջունում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:

«Ես չեմ ողջունում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ, ի վերջո որեւէ երկրի դեսպան կարող է քաղաքական սպեկտրի ներկայացուցիչների հետ հանդիպել, էստեղ ուրիշ բան կա, այն հոդվածները, այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս են դնում այդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից, հա, էնտեղ շատ այլ որակների եւ շահագրգռությունների, բաների մասին ա խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում, այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ եւ քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի եւ որեւէ այլ երկր դեսպանի շփումներն իր հետ»,- ասաց Միրզոյանը:

Հարցին, թե ՌԴ նախագահի հետ Ռոբերտ Քոչարյանի ունեցած լավ հարաբերությունները կարող են ազդել դատավարության վրա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Երբեք: Որևէ երկրի նախագահի, մեր երկրի ղեկավարների, որևէ մեկի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեղադրանքի կամ արդար դատաքննության, անաչառ դատավճռի վրա»:

ԱԺ նախագահի կարծիքով` Ռուսաստանի իշխանությունները, ինչպես նաեւ այլ պետությունները հարգանքով են վերաբերում Հայաստանի ինքնիշխանությանը եւ իրենց թույլ չեն տա այդ գործով պայման դնել. «Դա խաղաղաքական չի, լուրջ չի, չի կարող նման բան լինել։ Երբեմն մամուլում գրոտեսկ են անում զանազան հարցերը, նաեւ ենթադրություններ են արվում, եթե էդ տողերը գրողը լիներ իշխանական շրջանակներում եւ ծանոթ լիներ, կհասկանար, որ բացառվում է նման բան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ