News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հոր տարածքում: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով աղբահանության խնդրին։

«Չգիտես ոնց, «Սանիթեք»  ընկերության ավտոպարկը և օֆիսները գտնվում են նախորդ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր տարածքում՝ վարձակալությամբ: Շատ շատ հետաքրքիր փաստեր կան, որոնց ծանոթանալով հասկանում ենք՝ ինչու հենց մեկ ընկերություն հաղթել»,- ասաց նա:

Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ մեծ գումարներով են տարածքները վարձակալության տրված, սակայն, թիվ չհրապարակեց, քանի որ փաստաթղթեր ձեռքի տակ չուներ։

Անդրադառնալով տրանսպորտային նոր ցանցի ժամկետներին՝ Մարությանը նշեց, որ վերջնական փաթեթն արդեն ուղարկվել է Կառավարություն, բայց ցանցի ներդրման համար առնվազն 2 տարի ժամանակ է պետք: «Անցած շաբաթ եղել է կառավարությունում քննարկում: Կառավարությունում նույնպես հավանություն են տվել բոլոր մոտեցումներին, որոնք մենք ներկայացրել ենք: Իմ մոտեցումն է, որ Երևանի տրանսպորտը լինի համայնքային: Եթե ոչ 100 տոկոս, ապա 50 տոկոսից ավելին: Պետությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի  այն լինի մաքսիմալ էժան: 20 տարի տրանսպորտային ցանցը չի փոխվել, դուք ուզում եք 2-3 ամսում լինի՞, սա մեծ աշխատանք է, որը մեր թիմը կատարում է: Արդեն մենք պատրաստ ենք, որպեսզի վերջնական փուլ մտնենք:»,- ասաց նա:

 

Տպել
Ամենաշատ