News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի առաջադրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնում: Այս մասին այսօր հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Կարծում եմ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, դեռեւս այլ թեկնածուների ես ինքս կառաջադրեի եւ ինքս չեմ առաջադրվի: Դա որոշակի նաեւ ժամանակ է պահանջելու նաեւ վարչության նախագահից հավելյալ, որը պետք է հատկացնել կուսակցականաշինության գործին, եւ ես կարծում եմ` այն գրաֆիկը, որը որ ես ունեմ, շատ դժվար կլինի»,-ասաց նա:

Ավինյանը խուսափեց վարչության նախագահի հավանական թեկնածուների անուններ տալ, ասաց, որ վարչության նախագահ գաղտնի են ընտրում, այնուհետեւ նոր հրապարակում են արդյունքները:

Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Մելիքյանի մեղադրանքներին ուղղված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, որ չի աջակցել Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուին, Ավինյանն ասաց․ «Բոլոր կուսակցություններում էլ տարաձայնություններ լինում են, որոնք քննարկումների արդյունքում կարգավորվում է»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ