News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի համալսարանն առաջարկում է պոտենցիալ ուսանողներին ընդունելության նոր ձեւ՝ YouTube-ի աստղ դառնալու միջոցով, հաղորդում է AFP-ը:

Ընդունելության հատուկ սխեմայի միջոցով Զարգացման ազգային համալսարանն (UPNVJ) առաջարկում է տեղեր YouTube-ի բլոգերների համար, որոնց ալիքն ունի առնվազն 10 000 հետեւորդ եւ որոնք ստեղծել են յուրահատուկ կոնտենտ՝ 100 000 դիտում ունեցող:

Չափանիշներին համապատասխան անձինք կանցնեն հավելյալ թեստավորում: Նրանք պետք է ստեղծեն 3-5 րոպե տեւողությամբ նոր տեսանյութ:

Ինդոնեզիայի համալսարան ընդունվելու մրցույթը շատ մեծ է: Սոցցանցերը նույնպես շատ տարածված են ամբողջ երկրում: Հետազոտությունները ցույց են տվել, որ տեղի բնակիչները անցկացնում են Համացանցում օրական միջինում երեք ժամ եւ ավելի. դա աշխարհում ամենամեծ ցուցանիշներից է:

Ընդունելության նոր փաթեթն առաջարկող համալսարանը հայտարարել է, որ տեղերը բաց են միայն նրանց համար, ովքեր պատրաստվում են ուսումնասիրել տնտեսագիտություն, հասարակական եւ քաղաքական գիտություններ, իրավունք, մեքենաշինություն եւ համակարգչային տեխնոլոգիաներ:

 «YouTube-ը դրական հաղորդագրություններ ուղարկելու հիանալի միջոց է»,-ասել է ռեկտոր Էռնա Էռնավաթին՝ հավելելով, որ համալսարանը ցանկանում է, որ ուսանողներն ազդեն հասարակության վրա:

Երկրում YouTube-ի խոշորագույն աստղեր Atta Halilintar-ն ու Ricis-ն ունեն ավելի քան 15 մլն հետեւորդներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ