News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանին հավելյալ 25 միլիոն եվրո տրամադրելու որոշումը քաղաքական է եւ արտացոլում է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարակն փոփոխություններին Եվրամության կողմից դրական գնահատականը։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ ներկայումս ՀՀ կառավարության հետ քննարկում են, թե որ ոլորտներին ուղղել այդ գումարը։

«Դա հրատապ գումար է, որը բավական կարճ ժամանակում պետք է հատկացվի հստակ նպատակների համար։ Սպասում ենք կառավարության որոշմանը, որ կներկայացնեն համապարփակ եւ հստակ ծրագրեր եւ մոտեցումներ»,– ասաց Սվիտալսկին։

Դեսպանը նշեց, որ նաեւ զգալի գումարներ կհատկացնեն արդարադատության բարեփոխումների համար․ «Նախաձեռնությունն ամբողջապես կառավարությանն է, եւ մենք սպասում ենք, որ կառավարությունը կասի, թե ինչ է ցանկանում անել եւ ինչպես կուզեր, որ միջազգային հանրույթն աջակցեր»։

Անդրադառնալով կառավարության հետ համագործակցությանը՝ Սվիտալսկին հիշեցրեց Մոգերինի խոսքը. «Ինչպես ասաց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, մենք այս կառավարության հետ ունենք գերազանց հարաբերություններ։ Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես ենք առաջ շարժվում միասնական օրակարգով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ