News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5 տոկոսը ձախողվել է` ստանալով «անբավարար» գնահատական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը` անդրադառնալով հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունների արդյունքներին:

«Հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5 տոկոսը ձախողվել է` ստանալով «անբավարար» գնահատական:
Գլխավոր մեղավորը դպրոցից կտրված քննական հարցաթերթիկն է: Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին և անհամագույն հարցաթերթիկներին:
Դրանից հետո կարելի է անդրադառնալ առարկայական ծրագրերին, դասավանդման խնդիրներին, ուսուցիչներին և աշակերտների չսովորելու հիմնահարցին:
Բայց շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է: Աներկբա»,- գրել է նա:

 

Տպել